Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՀՀԿ-ն քարոզարշավը սկսեց «Ռեինկարնացիայով»

ՀՀԿ-ն քարոզարշավը սկսեց «Ռեինկարնացիայով»
05.03.2017 | 21:58

Հանրապետական կուսակցությունը կեսգիշերից հետո, երբ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, հրապարակեց տեսահոլովակ, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանը նվագում է հարվածային գործիքի վրա։


Երգը կոչվում է «Փոխենք աշխարհը»։ Տեսահոլովակում կան նաև այլ հայտնի դեմքեր՝ Արթուր Աբրահամ, Լևոն Արոնյան և այլք։

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ